09:41  ,  22 հունվարի, 2020

Սետիենը ստիպել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին մարզվել ուժեղ քամու և անձրևի պայմաններում (ֆոտո)

Կիկե Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» վերջին մարզումն է անցկացրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Իբիցայի» դեմ խաղից առաջ:

AS-ի հաղորդմամբ՝ Սետիենը չի չեղարկել մարզումը՝ չնայած ուժեղ քամուն և անձրևին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիկե Սետիենը չեղարկել է հանգստի օրերն ու ամեն օր մարզում է անցկացնում թիմի ֆուտբոլիստների հետ:

«Իբիցա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Երևանի ժամանակով 22:00-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում