00:10  ,  22 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ևս 1 ֆուտբոլիստ՝ «Ինտերի» թիրախում

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Տահիտ Չոնգի ծառայություններով, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:

20-ամյա հոլանդացի հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ Չոնգը կարող է պաշտոնապես բանակցություններ վարել այլ թիմերի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում Չոնգն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Չոնգը ևս 7 հանդիպում անցկացրել է մանչեսթերյան ակումբի հիմնական թիմի կազմում:

Ավելի վաղ «Ինտերը» ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին և անգլիացի կիսապաշտպան Էշլի Յանգին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում