21:10  ,  21 հունվարի, 2020

Վերհիշել ենք Սուպերկլասիկոներն ու քննարկել հազարավոր թեմաներ. Կասիլյասն ու Պույոլը հանդիպել են (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հանդիպել է «Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Կառլես Պույոլի հետ:

«Հանդիպել եմ Կառլես Պույոլի հետ, որի հետ վերհիշել ենք Սուպերկլասիկոները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները և քննարկել հազարավոր այլ թեմաներ»,- գրել է Կասիլյասը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Կառլես Պույոլն ու Իկեր Կասիլյասն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում