23:03  ,  21 հունվարի, 2020

Ֆաբիան Ռուիսը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի տեսադաշտում

Իտալական «Նապոլիի» 23-ամյա կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբի տեսադաշտում:

El Chiringuito-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ Ռուիսին, որի հետ աշխատել է «Բետիսը» գլխավորելու տարիներին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը «Նապոլիի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կիկե Սետիենը «Բետիսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2017-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում