19:42  ,  21 հունվարի, 2020

Բենզեման պատրաստ կլինի «Ռեալի» առաջիկա խաղին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ, տեղեկացնում է Marca-ն:

Բենզեման հունվարի 21-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում: Սպասվում է, որ առաջիկա օրերին խաղալու թույլտվություն կստանա նաև Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը:

երխիո Ռամոսը վնասվածք էր ստացել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղում, իսկ Բենզեման վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշարը:

«Ռեալի» առաջիկա հանդիպումը նախատեսված է հունվարի 22-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Զինեդին Զիդանի գլխավորած թիմն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում կմրցի «Ունիոնիստասի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում