18:02  ,  21 հունվարի, 2020

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յուվենտուսի» դեմ

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է իր թիմի հայտացուցակն Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Յուվենտուսի» դեմ խաղին:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել հայտացուցակից:

Տեղեկացնենք, որ «Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Երևանի ժամանակով 23:45-ին:

Ավելի վաղ մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել էր, որ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի հունվարի 26-ին տեղի ունենալիք «Լացիոյի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում