20:42  +04,  21 հունվարի, 2020

ՊՍԺ-ն հայտնել է Կավանիի հրաժարագինը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, տեղեկացնում է ESPN-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն կքննարկի 32-ամյա հարձակվողին վաճառելու հնարավորությունը, եթե նրա դիմաց ստանա 20 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ:

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Էդինսոն Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ