Անգլիական «Քրիսթալ Փելասի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ 27-ամյա Զահայի տեղափոխության դիմաց «Քրիսթալ Փելասը» պահանջում է 80 միլիոն եվրո, սակայն «Չելսին» հրաժարվել է այդքան գումար վճարել Զահայի տրանսֆերային իրավունքի դիմաց:
Սպասվում է, որ «Չելսին» կփորձի համաձայնության գալ Ուիլֆրիդ Զահայի տեղափոխության հարցում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականը ներկայացնող կիսապաշտպանի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում