22:45  ,  21 հունվարի, 2020

«Ինտերը» հերթական առաջարկը կկատարի «Տոտենհեմին»

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով իրականացնել Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տեղափոխությունը:

The Guardian-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբը հերթական անգամ կդիմի «Տոտենհեմին»՝ 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց առաջարկելով 15 միլիոն եվրո և բոնուսներ:

Ավելի վաղ «Տոտենհեմը» մերժել էր «Ինտերի» 10 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:

Հիշեցնենք, որ Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս: Եթե «Տոտենհեմը» հրաժարվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել դանիացի ֆուտբոլիստին, ապա նա ամռանն այլ ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում