20:08  ,  21 հունվարի, 2020

Մբապե. «Լիվերպուլն» իսկական մեքենա է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» մրցելույթների մասին:

«Տպավորիչ է, թե ինչպես է խաղում «Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում: Այդ թիմն իսկական մեքենա է:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» ոչ մի պարտություն չի կրել: Ամեն 3 օրը մեկ խաղադաշտ դուրս գալն ու հաղթելն, իրոք, շատ բարդ է»,- Մբապեի խոսքը փոխանցում է BBC-ն:

Տեղեկացնենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 64 միավորով: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ընթացիկ մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում