17:39  ,  21 հունվարի, 2020

«Բավարիան» համաձայնեցրել է «Ռեալի» 24-ամյա պաշտպանի տեղափոխությունը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալությամբ կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», տեղեկացնում է Ondo Cero-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել Օդրիոսոլայի տեղափոխության հարցում: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում:

Օդրիոսոլան չի մասնակցել հունվարի 21-ի մարզմանը և չի ընդգրկվի Իսպանիայի գավաթի խաղարկության «Ունիոնիստասի» դեմ խաղի հայտացուցակում:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է 4 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում