17:15  ,  21 հունվարի, 2020

Սոցիալական ցանցերում ամենաշատ հետեւորդներ ունեցող ֆուտբոլային ակումբները

Սոցիալական ցանցերում ամենաշատ հետեւորդներ ունեցող ֆուտբոլային ակումբների աղյուսակը գլխավորում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»՝ 260 միլիոն հետեւորդ։

Ուսումնասիրությունը կատարել է Digital Sports Media-ն՝ վերլուծելով Facebook, Instagram, Twitter, YouTube, SinaWeibo, Dailymotion, Flickr, Foursquare, LinkedIn, Periscope, Pinterest, SoundCloud, TikTok համացանցային հարթակներում ակումբների հետեւորդների ընդհանուր թիվը։

Կատալոնական ակումբից 2 միլիոն հետեւորդ է հետ Մադրիդի «Ռեալը», որը գերազանցում է «Բարսելոնային» Facebook-ում եւ Instagram-ում, սակայն մյուս ռեսուրսներում հետ է։ Երրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 142 միլիոն հետեւորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում