16:08  ,  21 հունվարի, 2020

Սետիենը ցանկանում է Ինիեստային վերադարձնել «Բարսելոնա»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը ցանկություն ունի կատալոնական թիմում տեսնել ակումբի լեգենդար խաղացող, այժմ ճապոնական «Վիսել Կոբեն» ներկայացնող, իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստային։

«Ինիեստան դեռ չի ավարտել կարիերան։ Հնարավոր է՝ մեզ հաջողվի վերադարձնել նրան»,- Սետիենի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Ինիեստան հայտարարել էր ապագայում Չավիի հետ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու մտադրության մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում