14:57  ,  21 հունվարի, 2020

«Ռոման», «Արսենալն» ու ՈւԵՖԱ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալն» ու ՈւԵՖԱ-ն շնորհավորել են Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի ավագին շնորհավորել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս վարձակալությամբ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արսենալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս