12:14  ,  21 հունվարի, 2020

Արտետա․ «Արսենալի» համար շատ կարեւոր է հաղթել «Չելսիին»

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա հունվարի 21-ին Անգլիայի առաջնության 24-րդ տուրում։

«Իսկապես, շատ կարեւոր է հաղթել «Չելսիին», որպեսզի շարունակենք պայքարը լավագույն քառյակում հայտնվելու համար։ Նրանց հետ մեր նախորդ խաղը եւս ուներ մեծ նշանակություն։ Մեր խաղադաշտում մենք մոտ էինք հաջողության։ Առաջին 30-35 րոպեներին ագրեսիվ էինք եւ ճնշում էինք գործադրում։ Հիմա անհրաժեշտ է հաղթել «Չելսիին»»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Չելսի» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։15-ին։

«Չելսին» 39 միավորով չորրորդն է, «Արսենալը» 10-րդ տեղում է՝ 29 միավոր։ Առաջին տուրում «Արսենալը» «Չելսիին» պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում