10:48  ,  21 հունվարի, 2020

Նովակ Ջոկովիչը՝ 900-րդ հաղթանակի մասին

Սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է 900-րդ հաղթանակը կարիերայում։ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում նա պարտության էր մատնել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։ 

«Իհարկե, ես հպարտ եմ, որ հասել եմ այս նվաճմանը, բայց ես ձգտում եմ ինձ հիշեցնել, որ պետք է շնորհակալ լինեմ իմ սիրելի մարզաձեւով պրոֆեսիոնալ զբաղվելու համար։ Ես թենիսի ռակետը վերցրել եմ չորս տարեկանում։ Անցել է ավելի քան 25 տարի, բայց ես նախկինի նման չեմ կարողանում գիտակցել, թե ինչ է կատարվել ինձ հետ։ Վայելում եմ կարիերայիս ամեն պահը»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը։

32-ամյա թենիսիստը 6-րդն է պատմության մեջ, ում հաջողվել է 900 եւ ավելի հաղթանակ տանել կարիերայի ընթացքում։ Ավելի բարձր ցուցանիշ ունեն Ջիմի Քոնորսը (1274), Ռոջեր Ֆեդերերը (1237), Իվան Լենդլը (1068), Ռաֆայել Նադալը (981) եւ Գիլյերմո Վիլասը (949)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում