01:49  ,  21 հունվարի, 2020

Ֆրանսիայի գավաթ. «Մոնակոն» հաղթանակ տարավ և դուրս եկավ հաջորդ փուլ

Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մոնակոն» Օրլեանում մրցեց «Սեն Պրիվեի» հետ: Իսպանացի Ռոբերտ Մորենոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ:

«Մոնակոյի» կազմից դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Բալդե Կեյտան: Գոլի հեղինակ դարձավ նաև ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Յադերը: «Սեն Պրիվեի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կարնեժի Անտոինեն:

1/8 եզրափակիչում «Մոնակոյի» մրցակիցը կլինի «Սենտ Էտյենը»: 

Ֆրանսիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Սեն Պրիվե» - «Մոնակո»՝ 1:3

Կարնեժի Անտոինե, 83 - Բալդե Կեյտա, 12, 29, Վիսամ Բեն-Յեդեր, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում