00:11  ,  21 հունվարի, 2020

Դեմբելեն ապաքինվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ավարտել է բուժումը Քաթարի մայրաքաղաք Դոհայում և վերադարձել է Բարսելոնա, տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Դեմբելեն վնասվածք ստանալուց հետո  հունվարի 20-ին առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» մարզաբազայում: 22-ամյա հարձակվողը մարզվել է անհատական ծրագրով:

«Բարսելոնայի» մարզչական շտաբը կարծում է, որ ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ փետրվարին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 3 վնասվածք է ստացել և «Բարսելոնայի» կազմում մասնակցել է միայն 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում