23:39  ,  20 հունվարի, 2020

Լեմպարդը չի բացառել Կավանիի՝ «Չելսի» տեղափոխվելու հնարավորությունը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի խաղով:

«Կավանին հրաշալի հարձակվող է: Ես հնարավորություն ունեցել եմ խաղալ նրա դեմ, և ինձ միշտ դուր է եկել այն, թե ինչպես է նա վերաբերվում ֆուտբոլին:

«Չելսիի» կազմը շատ երիտասարդ է, և ես կուզենայի, որ երիտասարդ ֆուտբոլիստներին առաջնորդեր Կավանիի պես փորձառու հարձակվող»,- անգլիացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել էր, որ Կավանին խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերը:

Ուրուգվայցի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում