23:15  ,  20 հունվարի, 2020

Դիբալա. Հուսով եմ՝ շուտով կկարողանամ կրկին հանդես գալ Պոգբայի կողքին

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է իր նախկին ակումբակից, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Ես հրաշալի հարաբերություններ ունեմ Պոգբայի հետ: Երբ նա հանդես էր գալիս «Յուվենտուսում», մենք ամեն օր նոր խաղային հնարքներ էինք փորձարկում:

Հուսով եմ, որ շուտով կկարողանամ կրկին հանդես գալ Պոգբայի կողքին»,- 26-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում