22:41  ,  20 հունվարի, 2020

Սետիենը նոր կենտրոնական հարձակվող է պահանջել

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն ակումբի ղեկավարությունից պահանջել է առաջիկա օրերի ընթացքում նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել:

AS-ի հաղորդմամբ՝ Սետիենի նման որոշումը կապված է թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի ստացած ծանր վնասվածքի հետ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը հունվարի 20-ի երեկոյան արտահերթ ժողով կհրավիրի և կքննարկի նոր հարձակվող ձեռք բերելու տարբերակները:

Հիշեցնենք, որ Սուարեսը հունվարի 12-ին ծնկահոդի վիրահատության է ենթարկվել: 32-ամյա հարձակվողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 4 ամիս անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում