19:05  +04,  20 հունվարի, 2020

Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոններ

Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը նվաճեցին շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Տղամարդկանց առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր։ Նրանից կես միավոր հետ մնաց Հայկ Մարտիրոսյանը։

Կանանց առաջնությունում լավագույնը Մարիա Գեւորգյանն էր, որը 9 հնարավորից ցույց տվեց 8 միավոր արդյունք։ Երկրորդ տեղը գրաված Սուսանա Գաբոյանը վաստակեց 7 միավոր։

Չեմպիոնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ