18:11  ,  20 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը Lamborghini-ով հայտնվել է ավտովթարում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն Lamborghini-ով հայտնվել է ավտովթարում, հայտնում է Sky Sports-ը։ Ակումբի մարզաբազայի մոտ նա դուրս է եկել երթեւեկելի մասից։

32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք չի ստացել եւ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հետ պատրաստվում է Անգլիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը «Բարնլիի» դեմ

Ընթացիկ մրցաշրջանում Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 9 հանդիպում, բաց թողել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում