20:45  ,  20 հունվարի, 2020

ՊՍԺ-ի մարզական տնօրեն․ Հույս ունեինք, որ Կավանին կմնա, բայց նա խնդրել է տրանսֆերի մասին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Մենք հույս ունեինք, որ Կավանին կմնա, բայց նա խնդրել է տրանսֆերի մասին։ Հիմա ակումբը զբաղվում է իրավիճակի վերլուծությամբ։ Մենք առաջարկ ունեինք Մադրիդի «Աթլետիկոյից», սակայն այն համարեցիքն փոքր։

Կա հավանականություն, որ Կավանին փետրվարին կփոխի ակումբը։ Նախկինում մենք երբեք չենք մտածել նրան վաճառելու մասին, բայց մենք հարգում ենք Էդինսոնին եւ չենք անտեսի նրա ցանկությունը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա օրերին»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Աթլետիկոն» Կավանիի համար առաջարկել էր 10 միլիոն եվրո։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում