21:42  ,  20 հունվարի, 2020

Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել «Ռեալի» հարձակվող Յովիչին

«Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է լոնդոնյան թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին, հաղորդում է Daily Star-ը։

Մոուրինյոն ցանկանում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կամ վարձակալությունը ձեւակերպել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով չի խաղա մինչեւ ապրիլ-մայիս։ Լուկա Յովիչին կփոխարինի նրան։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Յովիչը մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում