17:10  ,  20 հունվարի, 2020

Թուրքիայում դարպասապահը հեռացվել է 11 մետրանոցը 2 անգամ կանոնների խախտումով հետ մղելու համար

Ֆուտբոլի Թուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնությունում «Ուշակսպորը» տանը 2։0 հաշվով հաղթել է «Վելիշեսպորին»։

90-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց է նշանակել «Ուշակսպորի» դարպասը։ Սակայն դարպասապահը հեռացվել է 2 անգամ 11 մետրանոցը կանոնների խախտմամբ հետ մղելու համար։ Նրան փոխարինած պաշտպանը եւս հետ է մղել հարվածը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում