15:41  ,  20 հունվարի, 2020

Ֆոնսեկա․ Հնարավոր է՝ Մխիթարյանը պատրաստ լինի «Լացիոյի» դեմ խաղին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձի հնարավոր ժամկետի մասին։

Հայաստանի հավաքականի խաղացողը վերականգնվում է ազդրի վնասվածքից հետո։ Ֆոնսեկան չի բացառել, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա «Լացիոյի» հետ դիմակայությունում, հաղորդում է tuttomercatoweb-ը։

«Ռոման» «Լացիոյին» կընդունի Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։ Հանդիպումը տեղի կունենա հունվարի 26-ին։

Նախքան այդ «Ռոման» հունվարի 22-ին Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը կանցնացնի Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում