15:06  ,  20 հունվարի, 2020

Դիեգո Կոստան վերսկսել է մարզումներն «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վերսկսել է մարզումները արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է AS-ը։

31-ամյա իսպանացի ֆուտբոլիստը նոյեմբերին վիրահատվել էր։ Նա ողնաշարի պարանոցային հատվածի խնդիրներ ուներ։

Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում