13:52  ,  20 հունվարի, 2020

AusOpen․ Ռոջեր Ֆեդերերի եւ Սերենա Ուիլյամսի հաղթական մեկնարկը, Վինուս Ուիլյամսը պարտվեց 15-ամյա Կորի Գաուֆին

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Աշխարհի երրորդ ռակետը մրցել է ամերիկացի Սթիվ Ջոնսոնի հետ եւ առավելության է հասել 6:3, 6:2, 6:2 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 27 րոպե։ Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կենտեն Ալիսի եւ սերբ Ֆիլիպ Կրաինովիչի դիմակայության հաղթողը։

Կանանց մենախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը առաջին շրջանում 6։0, 6։3 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Անաստասիա Պոտապովային։ Հաջորդ շրջանում Սերենա Ուիլյամսը կմրցի սլովենացի Տամարա Զիդանշեկի հետ։

39-ամյա Վինուս Ուիլյամսը մրցել է 15-ամյա Կորի Գաուֆի հետ։ Ամերիկացիների պայքարում 1 ժամ 38 րոպեում հաղթել է Գաուֆը՝ 7։6 (7։5), 6։3 ։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 43 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս