13:15  ,  20 հունվարի, 2020

Սարի․ Ռոնալդուն կարող է 100 խնդիր լուծել

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դրվատանքով է խոսել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում դարձել է դուբլի հեղինակ, «Յուվենտուսը» հաղթել է 2։1 հաշվով։

«Մեր թիմում կա համաշխարհային կարգի խաղացող, որը կարող է երբեմն խնդիրներ ստեղծել, բայց նա նաեւ կարող է լուծել 100 խնդիր։ Այդ ամենը պետք է հաշվի առնել եւ աշխատել նրան բնութագրող գծերի հետ»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 17 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ «Յուվենտուսը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս