11:14  ,  20 հունվարի, 2020

Հայտնի է Ռեշֆորդի ապաքինման ժամկետը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 2-3 ամսով, տեղեկացնում է The Times-ը:

22-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 19 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մարկուս Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում