11:50  ,  20 հունվարի, 2020

«Բարսելոնան» գնդակի վերահսկման լավագույն արդյունքն է ցույց տվել Գվարդիոլայի հեռանալուց հետո

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ուժերը չափեց «Գրանադայի» հետ:

Կիկե Սետիենի նորամուտի խաղում «Բարսելոնան» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկել է գնդակը՝ 82.16 տոկոս: Լա Լիգայում նման արդյունք «Բարսելոնան» վերջին անգամ գրանցել է 9 տարի առաջ՝ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: 2011 թվականին «Բարսելոնան» «Ռեյսինգի» դեմ խաղում 84:16 տոկոսային հարաբերակցությամբ վերահսկել է գնդակը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնը «Գրանադայի» նկատմամբ հաղթանակ տարավ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում