09:47  ,  20 հունվարի, 2020

Կլոպ. Պրեմյեր լիգայում բացի «Լիվերպուլից» բոլորը կարող են նշել չեմպիոնությունը

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Հանդիպման ընթացքում մեր երկրպագուները երգում էին, որ «Լիվերպուլն» արդեն Պրեմյեր լիգայի չեմպիոնն է: Այս մրցաշարում բացի «Լիվերպուլից» բոլորը կարող են նշել չեմպիոնությունը: Մեզ համար իրավիճակը չի փոխվել. մենք հերթական 3 միավորն ենք վաստակել: 

Գոհ եմ «Լիվերպուլի» խաղից: Արժանի հաղթանակ տարանք հզոր մրցակցի դեմ և պատրաստվում ենք շարունակել նույն կերպ»,- Կլոպի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

«Լիվերպուլը» 22 խաղից հետո 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 23 խաղում վաստակել է 48 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 34 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում