22:54  +04,  19 հունվարի, 2020

«Ռոմայի» վստահ հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ հյուրընկալվեց «Ջենոային»։ Մայրաքաղաքային թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը։ Նա վերականգնվում է ազդրի վնասվածքից հետո։

«Ռոման» 38 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Ջենոան» նախավերջինն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ջենոա» - «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Գորան Պանդեւ, 45 - Ջենգիզ Ունդեր, 5, Դավիդե Բիրասկի, 44, ինքնագոլ, Էդին Ջեկո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ