23:34  ,  19 հունվարի, 2020

ՊՍԺ-ն հերթական անգամ հրաժարվել է վաճառել Կավանիին

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվել է վաճառել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որի համար Մադրիդի «Աթլետիկոն» առաջարկում է 10 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

ՊՍԺ-ում կարծում են, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կլինի Կավանիի անհրաժեշտությունը։ 32-ամյա ֆուտբոլիստը ամռանն անվճար կհեռանա ՊՍԺ-ից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը։

Կավանիին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Արսենալը»։

Կավանին ՊՍԺ-ում է 2013 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում