20:22  +04,  19 հունվարի, 2020

«Բավարիան» շանս չտվեց «Հերտային»՝ 4։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Բեռլինում մրցեց գերմանացի Յուրգեն Կլինսմանի գլխավորած «Հերտայի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

60-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ 73 րոպեին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ Երեք րոպե անց իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հաշիվը դարձրեց 3։0։ 84-րդ րոպեին հյուրերի չորրորդ գոլը խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Բավարիան» 36 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով Մյոնխեգլադբախի «Բորուսիային»՝ 35 միավոր։ Առաջատարը «ՌԲ Լայպցիգն» է՝ 40 միավոր։ «Հերտան» 14-րդն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 0։4 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 60, Ռոբերտ Լեւանդովսկի, 73, 11մ, Տիագո Ալկանտարա, 73, Իվան Պերիշիչ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ