19:53  ,  19 հունվարի, 2020

«Լեսթեր Սիթին» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմյեր լիգայում։

Հյուրերը հասան կամային հաղթանակի 2։1 հաշվով։ 1։1 հաշվի ժամանակ «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ «Բարնլին» իր հնարավորությունը բաց չթողեց։

«Լեսթեր Սիթին» 43 միավորով երրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»։ «Բարնլին» 14-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարնլի» - «Լեսթեր Սիթի»՝ 2։1 (տեսանյութ)

Կրիս Վուդ, 56, Էշլի Վեստվուդ, 79 - Հարվի Բարնս, 33

Չիրացրած 11մ՝ Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի»), 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում