18:27  ,  19 հունվարի, 2020

Դահուկավազքի Հայաստանի չեմպիոնները (ֆոտո)

Աշոցքում տեղի ունեցավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեց 30 դահուկորդ:

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում 33:25.6 րոպե արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը:

Կանանց 5 կմ դասական ոճում 19:26.1 րոպե արդյունքով հաղթեց աշոցքցի Կատյա Գալստյանը:

Տղամարդկանց 10 կմ ազատ եւ 1,5 կմ սպրինտ մրցաձեւերում կրկին իրեն հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը:

Կանանց պայքարում ազատ եւ սպրինտ մրցաձեւերում բացարձակ չեմպիոն հռչակվեց Կատյա Գալստյանը:

Հայաստանի առաջնությունն անցկացվում է երկու փուլով: Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9-ը Աշոցքում:

Հայաստանի առաջնությունը վարկանիշային է եւ ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում