17:26  ,  19 հունվարի, 2020

«Միլանն» ուժեղ էր «Ուդինեզեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ եւ հաղթեց 3։2 հաշվով։

Հյուրերն արդեն 6-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը դանիացի պաշտպան Իենս Լարսենի գոլի շնորհիվ։

«Միլանը» հավասարությունը վերականգնեց ընդմիջումից հետո։ 48-րդ րոպեին աչքի ընկավ 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկած խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

71-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսը, սակայն «Ուդինեզեն» վերջնամասում խփեց նաեւ երկրորդ գոլը։ Ավելացված ժամանակում Անտե Ռեբիչը ձեւակերպեց դուբլ եւ հաղթանակ պարգեւեց միլանյան թիմին։

«Միլանը» 28 միավորով 8-րդ տեղում է, «Ուդինեզեն» 13-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Միլան» - «Ուդինեզե»՝ 3։2 (տեսանյութ)

Անտե Ռեբիչ, 48, 90+3 Թեո Էրնանդես, 71 - Իենս Լարսեն, 6, Կեւին Լասանյա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում