«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել իտալացի Ջենարո Գատուզոյին, որը դեկտեմբերի 11-ին է նշանակվել պաշտոնում՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է gazetta.it-ը։
Դե Լաուրենտիսն արդեն հիասթափված է Գատուզոյի աշխատանքից։ Իտալիայի առաջնությունում անցկացրած հինգ խաղից չորսում «Նապոլին» Գատուզոյի գլխավորությամբ պարտվել է։
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Նապոլին» 0։2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային» եւ 24 միավորով 12-րդ տեղում է։
Գատուզոն կրկնեց «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ, չեխ Զդենեկ Զեմանի անհաջող շարքը, որը գրանցվել էր 2000 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում