17:48  ,  19 հունվարի, 2020

Սիմեոնե․ Վատ սկսեցինք խաղը, իմ մեղքն է

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Էյբարից» կրած 0։2 հաշվով պարտությունը։

«Այսպիսի բան պետք է տեղի չունենար։ Մենք վատ սկսեցինք խաղը, առաջին խաղակեսում չցուցադրեցինք համապատասխան խաղամակարդակ։ Դա իմ մեղքն է։ Մրցակիցը հենց մեկնարկից եռանդով խաղաց։ Նրանք մի քանի անգամ զգուշացրին, իսկ հետո գոլ խփեցին՝ օգտվելով մեր անփությունից։

Երկրորդ խաղակեսում ամեն ինչ հակառակն էր, մեր թիմը ցուցադրեց իր խաղը։ Պետք է ձգտենք այդպես խաղալ հենց մեկնարկից։ Պետք է բարելավենք մեր խաղը եւ հասկանանք, որ հանդիպումը սկսվում է մեկնարկային սուլոցից»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Աթլետիկոն» 35 միավորով երրորդ տեղում է։ «Սեւիլիան» նույնպես վաստակել է 35 միավոր եւ գոլերի տարբերությամբ է զիջում մադրիդյան թիմին։ «Էյբարը» 16-րդն է՝ 22 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս