16:24  ,  19 հունվարի, 2020

Կիկե Սետիեն․ Լուիս Սուարեսի բացակայությունը մեծ խնդիր է

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է հարձակվող Լուիս Սուարեսի բացակայության մասին։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածքի եւ վիրահատության պատճառով բաց կթողնի չորս ամիս։

«Լուիս Սուարեսի բացակայությունը մեծ խնդիր է։ Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Որոշ ժամանակ թիմի համար ծանր կլինի առանց նրա, բայց մենք կփորձենք նվազագույնի հասցնել դժվարությունները»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» հունվարի 19-ին կընդունի «Գրանադային»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English