13:22  ,  19 հունվարի, 2020

ՊՍԺ-ն գրավիչ առաջարկ կանի Գվարդիոլային

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, հաղորդում է Daily Express-ը։

Փարիզյան ակումբը ֆինանսապես գրավիչ առաջարկով կփորձի համոզել կատալոնացի մասնագետին։ Այժմ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչն է գերմանացի Թոմաս Տուխելը։

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ոչ պաշտոնական տվյալներով, նա ստանում է տարեկան 23 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English