12:20  ,  19 հունվարի, 2020

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հունվարի 19-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Բուքմեյքերները չեն կասկածում, որ հաղթանակ կտանի գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 1․40 է։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 8․50 գործակցով, ոչ ոքին՝ 4․80։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Պրեմյեր լիգայի առաջին շրջանում այս թիմերի հանդիպումը Մանչեսթերում ավարտվել էր 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում