00:16  ,  19 հունվարի, 2020

Լինեկեր․ «Լիվերպուլը» գնում է պատմության մեջ տիտղոսի ամենավաղ նվաճմանը

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայտնի բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս» (2։2) հանդիպումից հետո կանխատեսել է, որ «Լիվերպուլը» առաջնության ավարտից շատ շուտ կապահովի չեմպիոնական տիտղոսը։

«Երկու հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլի» առավելությունը հասավ 13 միավորի։ Նրանք միայնակ գնում են պատմության մեջ տիտղոսի ամենավաղ նվաճմանը»,- Լինեկերը գրել է Թվիթերում։

«Լիվերպուլը» 21 խաղից հետո ունի 61 միավոր։ Այս տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում