23:53  ,  18 հունվարի, 2020

«Նյուքասլը» «Չելսիին» հաղթեց ավելացված չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Նյուքասլին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Միակ գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց դաշտի տերերի անգլիացի կիսապաշտպան Այզակ Հեյդենը։

«Նյուքասլը» 29 միավորով հավասարվեց «Արսենալին» եւ «Էվերտոնին»՝ զբաղեցնելով 12-րդ տեղը։ «Չելսին» չորրորդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 1։0 (տեսանյութ)

Այզակ Հեյդեն, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում