21:52  ,  18 հունվարի, 2020

Մոուրինյոն քննադատել է VAR-ը «Ուոթֆորդի» դեմ խաղում

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է կրկնապատկերի համակարգի (VAR) կիրառման վերաբերյալ մրցավարների որոշումները «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում, որն ավարտվել է 0։0 հաշվով։

«Մրցավարները չդիտեցին դրվագը, որի արդյունքում պետք է նշանակվեր 11 մետրանոց։ Հետո նրանք որոշեցին կիրառել VAR-ն այնպիսի դրվագում, որտեղ ակնհայտ չկար 11 մետրանոց։ Կային նաեւ կարմիր քարտի դրվագներ։ Շատ վատ կիրառվեց համակարգը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Տոտենհեմն» այժմ 31 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում