20:50  +04,  18 հունվարի, 2020

Կազեմիրոյի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Արքայական թիմին հաղթանակ բերեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի դուբլը։

«Ռեալը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է «Բարսելոնայից», որն այս տուրում կընդունի «Գրանադային»։

«Սեւիլիան» չորրորդն է՝ 35 միավոր։ Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն»։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 2։1 (տեսանյութ)

Կազեմիրո, 57, 69 - Լյուկ դե Յոնգ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ