20:23  ,  18 հունվարի, 2020

«Բորուսիան» հաղթեց՝ 5։3, Հոլանդը նորամուտը նշեց հեթ-տրիկով, «Հոֆենհայմը» Ադամյանի հետ պարտվեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ կամային հաղթանակ տարավ 5։3 հաշվով։ Առաջին խաղակեսում 0։3 հաշվով պարտվելուց հետո «Բորուսիան» երկրորդ խաղակեսում 5 գոլ խփեց։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ դորտմունդյան թիմի նորեկ Էրլինգ Հոլանդը։ Նա փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին։ Ավստրիական «Զալցբուրգից» տեղափոխված 19-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը նորամուտը նշեց Բունդեսլիգայում։

«Բորուսիան» 33 միավորով չորրորդ տեղում է։

«Հոֆենհայմը» տանը մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 27 միավորով 8-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3։5 (տեսանյութ)

Ֆլորիան Նիդերլեխներ, 34, 55, Մարկո Ռիխտեր, 46 - Յուլիան Բրանդտ, 49, Էրլինգ Հոլանդ, 59, 70, 79, Ջեյդոն Սանչո, 61

«Հոֆենհայմ» - «Այնտրախտ Ֆ»՝ 1։2

Կոստաս Ստաֆիլիդիս, 48 - Բաս Դոստ, 18, Թիմոթի Չենդլեր, 62

«Դյուսելդորֆ» - «Վերդեր Բրեմեն»՝ 0։1

Ֆլորիան Կաստենմայեր, 66, ինքնագոլ

«Քյոլն» - «Վոլֆսբուրգ»՝ 3։1

Ջոն Կորդոբա, 22, 45+2, Յոնաս Հեկտոր, 62 - Ռենատո Շտեֆեն, 66

«Մայնց» - «Ֆրայբուրգ»՝ 1։2

Ժան-Ֆիլիպ Մատետա, 82 - Կվոն Չան Հուն, 28, Նիլս Պետերսեն, 41

«ՌԲ Լայպցիգ» - «Ունիոն Բեռլին»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով