19:49  ,  18 հունվարի, 2020

«Լացիո» - «Սամպդորիա»՝ 5։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց «Սամպդորիայի» հետ։ Դաշտի տերերը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավարությամբ հաղթեցին 5։1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Երկու գոլը նա խփեց 11 մետրանոցից։ «Լացիոյի» կազմում աչքի ընկան նաեւ էկվադորցի հարձակվող Ֆելիպե Կայսեդոն եւ անգոլացի պաշտպան Բաշտուշը։

«Լացիոն» 19 խաղից հետո 45 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ «Ինտերից»։ «Սամպդորիան» 16-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լացիո» - «Սամպդորիա»՝ 5։1 (տեսանյութ)

Ֆելիպե Կայսեդո, 7, Չիրո Իմոբիլե, 17, 11մ, 20, 65, 11մ Բաշտուշ, 54 - Կարոլ Լինետի, 70

Հեռացում՝ Յուլիան Խաբոտ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում